Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Արտասվելն օգտակար է. armeniamedicalcenter.am

Եթե չլիներ մարդու լաց լինելու ունակությունը, նա նման կլիներ ռոբոտի: Արցունքներն արտահայտում են մեր վիշտը, հիասթափությունը, անօգնականությունը, երբեմն նաև՝ ուրախությունը:

Արցունքները ուժեղ էմոցիաների բնական ռեակցիան են, բայց մարդիկ սովորաբար ամաչում են լաց լինելուց, փորձում են ճնշել արցունքները և հույզերը:

Թույլ և լալկան մարդ

Արդեն նորածինը լաց է լինում հարաբերվելով իրեն շրջապատող միջավայրի հետ: Նա լացով կանչում է մորը, այդպիսով ձգտելով բավարարել իր պահանջները: Երեխան լացում է, երբ մրսում է, երբ շորերը, որոնցով փաթաթված է՝ թաց են, երբ քաղցած են կամ երբ որևէ ցավ են զգում:

Մայրը երեխայի լացն ընկալում է որպես նրա բնական լեզուն, փորձում է օգնել նրան և բավարարել նրա պահանջները: Այդ նորմալ վերաբերմունքը հանգստացնում է երեխային , ապագայում ևս նրան տալով լաց լինելու և արցունքների իրավունք:

Բայց լինում է և այնպես, որ մայրը չի կարողանում անհրաժեշտ կերպ արձագանքել  երեխայի լացին, և երեխան իրեն զգում է անօգնական՝ չիմանալով ինչ անել: Այդպիսի երեխան մեծանալով, ապագայում իհարկե կփորձի ճնշել իր արցունքները:

Մեծերը հաճախ են երեխային դաստիարակում՝ չընդունելով նրա հույզերն ու արցունքները: Լաց լինելն ավելի բնորոշ է աղջիկներին, բայց նրանց էլ են լռեցնում՝ ՛՛լալկան՛՛ և ՛՛հիսթերիկ՛՛ անվանելով:

Մարդիկ ձգտում են չարտահայտել իրենց հոգեվիճակը, ապրումները և արցունքները, որոնք զգայականության և զգացմունքայնության մասին է խոսում:

Մեր իրականության մեջ արցունքները համարվում են թուլության նշան, և այդ պատճառով ոչ ոք չի ուզում ցուցադրել իր թուլությունն ու ցավոտ, թույլ կողմերը. Զգուշանալով շրջապատողների ճնշող ռեակցիայից:

Լաց չլինելու և չհուսահատվելու համար շատ մարդիկ փորձում են հեռանալ և պաշտպանվել սեփական հույզերից: Նրանք չեն ուզում զգալ ցավ, տխրություն և վախ:

Թույլ տվեք ձեզ հույզերն արտահայտել արցունքներով

Մարդկանց մեծամասնությունն ամաչում է անգամ ուրախության արցունքներից: Շատերի համար դա անգամ անքաղաքավարություն է համարվում:

Մինչդեռ լացը թուլացնում է ներքին լարվածությունը, տագնապային վիճակը,  թեթևության զգացողություն և խաղաղություն առաջացնում:

Արցունքներն օգնում են էմոցիաները դուրս մղել, վերականգնել ինքնատիրապետումը և վերադառնալ հավասարակշռված վիճակի:

Ձեզ թույլ տվեք լաց լինել, արտահայտեք Ձեր հույզերը: Եվ դա բնավ էլ թուլություն չէ:

Լացը, որքան էլ անհասկանալի հնչի, մեր ուժն է և մենք չպետք է ամաչենք և թաքցնենք մեր արցունքները:

Արցունքներով և հույզերով մենք կարող ենք ավելի լավ հասկանալ միմյանց և իրականացնել մեր պահանջները:

Իսկ հույզերը չարտահայտելով մեզ դատապարտում ենք միայնության սեփական խնդիրների հետ, սթրեսի, մկանային լարվածության, պսիխոսոմատիկ հիվանդությունների և անգամ դեպրեսիայի: Այնպես որ, հանգիստ լաց եղեք:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ